Գյուղատնտեսի աջակցությունը դա մասնագետների կողմից գյուղատնտեսական արտադրության բոլոր փուլերում՝ սկսած հողի պատրաստումից մինչև նոր սեզոնի համար տարածքների նախապատրաստումը, համակողմանի օգնություն և աջակցություն է:
Գյուղատնտեսի աջակցությունը ներառում է.
- բնական ոռոգման ջրի որակի և ոռոգման համար դրա պիտանիության գնահատում.
- հողի անալիզների և հյուսվածքների ախտորոշման մեկնաբանություն
- մշակաբույսերի մշակության տեխնոլոգիական քարտեզների կազմում
- տնկանյութի ընտրություն և վերլուծություն
- պարարտանյութերի անհատական կարիքների հաշվարկ և սնուցման անհատական ծրագրերի պատրաստում
- բույսերի զարգացման համակարգի վերահսկում
- բույսերի պաշտպանության միջոցառումների ժամանակացույցի մշակում
- առաջարկությունների կատարման վերահսկողություն: